Ուկրաինայում շարունակում են քննարկել Եվրոպայի հետ ինտեգրացիայի վերաբերյալ հանրաքվեի անցկացման հնարավորությունը։ Սակայն ԵՄ-ում կարծում են, որ Ասոցացման պայմանագրի ստորագրումը կարող է հետաձգվել, քանի որ պաշտոնական Կիևը չի կատարել եվրաինտեգրման համար նախատեսված պայմանները, որոնցից ամենակարևորը նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակումն է։ Տիմոշենկոյի ազատ արձակումը, մասնավորապես, պնդում է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։ Այս մասին գրում է Kommersant-ը։
Երեկ «Նոր ավանդույթներ» հիմնադրամի նախագահ Սերգեյ Բոնդարչուկը հայտարարել է Ուկրաինայի ամբողջ տարածքով հանրաքվեի անցկացման համար ստորագրահավաքի մեկնարկի մասին։ Կազմակերպիչները հանրաքվեի անցկացումը նախատեսում են իրականացնել մինչև Վիլնյուսում նոյեմբերի 2829-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովը, որտեղ պետք է տեղի ունենա Ասոցացման պայմանագրի ստորագրումը։