տուն Քաղաքական Միջազգային Եվրամիությունը կարող է ընդլայնել Ռուսաստանի քաղաքացիների դեմ գործող պատժամիջոցների ցուցակը

Եվրամիությունը կարող է ընդլայնել Ռուսաստանի քաղաքացիների դեմ գործող պատժամիջոցների ցուցակը

72
0

rsz_1013537066

Եվրամիության երկրների կառավարությունները նախնական համաձայնության են հասել Ուկրաինայի իրավիճակի հետ կապված ՌԴ քաղաքացիների նկատմամբ սահմանված պատժամիջոցների ցանկը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին:

Ինչպես հաղորդվում է՝ պատժամիջոցների մանրամասները համաձայնեցվելու են ավելի ուշ: Պաշտոնական Մոսկվան կրկին ընդգծել է, որ Ռուսաստանի հետ պատժամիջոցների լեզվով խոսելը անտեղի է և ոչ արդյունավետ:

Հիգեցնենք, որ մարտի 17-ին ԵՄ-ի կողմից սահմանված և ապրիլի 28-ին ընդլայնված պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակն այս պահին ընդգրկում է 61 մարդու անուն: ՌԴ և Ուկրաինայի այդ քաղաքացիների համար մուտքը ԵՄ տարածք արգելված է, իսկ նրանց հաշիվները միության անդամ երկրներում սառեցված են: