Բացի Ռուսաստանից և Ուկրաինայից, նախօրեին Եվրամիությունը մի խումբ պատժամիջոցներ է սահմանել նաև Ղրիմի դեմ։ Դրանց մեծ մասն ուժի մեջ է մտնելու այսօր։
Այս պատժամիջոցներով եվրոպական ընկերություններին արգելվում է ներդրումներ կատարել Ղրիմի ենթակառուցվածքային, տրանսպորտային հեռահաղորդակցության, էներգետիկ ոլորտներում, ինչպես նաև նավթարդյունաբերությունում, օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում։ Արգելքի տակ են նաև Ղրիմում ապահովագարական գործունեություն վարելը վերոնշյալ ոլորտներում։
ԵՄ-ն արգելել է Ղրիմի արտադրանքի ներմուծումը, որի համար սահմանվել է 250 անուն ապրանք։