տուն Աշխարհ Եվրամիությունը լքելը բրիտանական կառավարության համար «առաջնահերթություն» է. Եղիսաբեթ Երկրորդ

Եվրամիությունը լքելը բրիտանական կառավարության համար «առաջնահերթություն» է. Եղիսաբեթ Երկրորդ

433
0
Մեծ Բրիտանիա - Թագուհի Եղիսաբեթ երկրորդը և արքայազն Չարլզը խորհրդարանի նստաշրջանի բացման արարողության ժամանակ, Լոնդոն, 14-ը հոկտեմբերի, 2019թ․

Հոկտեմբերի 31-ին Եվրամիությունը լքելը բրիտանական կառավարության համար «առաջնահերթություն» է:

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու՝ Լորդերի պալատում՝ խորհրդարանի նոր նստաշրջանի բացման ելույթի տողերը փոխանցում է azatutyun.am-ը:

Թեև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բազմիցս հայտարարել է, թե մտադիր է երկիրը Եվրամիության կազմից դուրս բերել մինչև հոկտեմբերի 31-ը, այդուհանդերձ, վերջերս խորհրդարանի կողմից ընդունված օրենքը նրան իրավունք է տալիս Բրյուսելից լրացուցիչ ժամանակ խնդրել, եթե Լոնդոնը Եվրամիության հետ նոր համաձայնագիր չկնքի մինչև հոկտեմբերի 19-ը:

Լոնդոնի և Բրյուսելի միջև բանակցությունները շարունակվում են, սակայն որևէ առաջընթացի մասին չի հայտարարվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here