Եվրամիությունը Թուրքիային 236 միլիոն եվրոյի ֆինանսական օգնություն կցուցաբերի: Գումարը կտրամադրվի Թուրքիայում արդարադատության, մարդու իրավունքների, սահմանային վերահսկողության, արտագաղթի, շրջական միջավայրի, էներգետիկայի, գյուղական համայնքների, գյուղատնտեսության ոլորտում:
Այս մասին հաղորդվել է Եվրահանձնաժողովի պրես-ռելիզում՝ վկայակոչելով Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը:
Նա հայտարարել է. «Վերջին շաբաթներին դրական զարգացումներ են նկատվում ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերություններում: Հուսով եմ, որ տրամադրած գումարը կնպաստի հետագա բարեփոխումների իրականացմանը»,- նշել է Ֆյուլեն: