տուն Քաղաքական Միջազգային Եվրամիությունը երբեք թույլ չի տա արտաքին ճնշում, այդ թվում` Ռուսաստանից. Ռոմպոյ

Եվրամիությունը երբեք թույլ չի տա արտաքին ճնշում, այդ թվում` Ռուսաստանից. Ռոմպոյ

165
0

урод-ван-ромпой

Եվրամիությունը երբեք թույլ չի տա արտաքին ճնշումներ, այդ թվում` Ռուսաստանի կողմից: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Հերման վան Ռոմպոյը՝ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ: «Մենք կշարունակենք բանակցություններն Ուկաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ համաձայնագրի ստորագրման հարցի շուրջ: Ռուսաստանի գործողություններն այդ երկրի նկատմամբ անհամատեղելի են միջազգային, այդ թվում` ԵԱՀԿ-ի հելսինկյան սկզբունքների հետ», — ասել է Ռոմպոյը:

Նա նշել է, որ «ԵՄ-ն կքննարկի այս հարցը 2014 թվականի հունվարին Ռուսաստան — ԵՄ գագաթնաժողովի ժամանակ»: «Ռուսաստանը շարունակում է մնալ մեր ռազմավարական գործընկերը և պետք է հասկանա, որ ասոցացման մասին համաձայնագիրը նրա հարևանների հետ ձեռնտու է նաև նրան` որքան ամուր է նրանց տնտեսությունը, այնքան ձեռնտու է նրանց հետ առևտուրը», — ասել է Վան Ռոմպոյը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here