տուն Քաղաքական Միջազգային Եվրամիության ղեկավարները դեկտեմբերի 19-20-ին քննարկելու են Ուկրաինայի հարցը

Եվրամիության ղեկավարները դեկտեմբերի 19-20-ին քննարկելու են Ուկրաինայի հարցը

218
0

0de5792ca8aed6b8fc2964cacc5f12353d17f2fe

Ուկրաինայում ստեղծված ներքաղաքական իրավիճակը քննարկվելու է դեկտեմբերի 19-20-ը Բրյուսելում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ, որին ներկա են գտնվելու այդ կազմակերպության անդամ բոլոր երկրների ղեկավարները։ Այս մասին հաղորոդւմ է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով եվրոպական դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրին։

«Ուկրաինայի իրավիճակը բերվելու է գագաթնաժողովի պաշտոնական օրակարգ, այն հիմնականում վերաբերելու է ֆինանսա-տնտեսական հարցերին, սակայն ներքաղաքական իրավիճակը նույնպես քննարկվելու է պետությունների ղեկավարների կողմից։ Մենք պետք է միջոցներ մշակենք, որոնք թույլ կտան արդյունավետ աջակցել ուկրաինացի ժողովրդի բոլոր իղձերին և կօգնեն ասոցացման մասին համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը», — ասել է աղբյուրը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here