տուն Քաղաքական Միջազգային Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրն Ուկրաինան կստորագրի մարտի 21-ն

Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրն Ուկրաինան կստորագրի մարտի 21-ն

76
0

b96df754-c266-42c5-a0d6-de7626293109_mw1024_n_s

Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի քաղաքական մասը ստորագրվելու է մարտի 21-ին։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի կառավարության պաշտոնական կայքը։

«Հենց նոր ես խոսում էի Եվրոպական Միության նախագահ Վան Ռոմպոյի հետ։ Նա հայտնել է, որ Եվրոպական միության անդամ երկրները պատրաստ են մարտի 21-ի գագաթնաժողովին, որպեսզի Ուկրաինայի և Եվրամիության միջև ստորագրվի ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը», — ասվում է վարչապետ Արսենի Յացենյուկի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում ներքաղաքական ճգնաժամը սկսվեց այն բանից հետո, երբ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարեց եվրաինտեգրման գործընթացը դադարեցնելու մասին։