տուն Քաղաքական Միջազգային Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը Ուկրաինան կստորագրի մինչև օգոստոս ամիս․ Հերման վան...

Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը Ուկրաինան կստորագրի մինչև օգոստոս ամիս․ Հերման վան Ռոմպոյ

85
0

Belgian Prime Minister Herman Van Rompuy

Եվրոպական միության նախագահ Հերման վան Ռոմպոյն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը կստորագրվի օգոստոսից ոչ ուշ։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

Նա նաև հավելել է, որ նման համաձայնագրեր կստորագրվեն նաև Վրաստանի և Մոլդովայի հետ, ովքեր նախաստորագրել են դրանք։ Ընդ որում, ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի տակ ստորագրություններ կդրվեն մինչև արտահերթ նախագահական ընտրությունները, որոնք կայանալու են մայիսի 25-ին։