Եվրոպական միության անդամ երկրների արտգործնախարարներն արտահերթ հանդիպում կանցկացնեն Ուկրաինայի հարցով, որպեսզի կարողանան լուծել ԵՄ հետ Ուկրաինայի կողմից ստորագրվելիք Ասոցացման պայմանագրի հետ կապված թնջուկը: Այս մասին գրում է իտալական Corriere della Sera-ն:
«Չի բացառվում, որ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ, որը կայանալու է Վիլնյուսում, եվրոպական ղեկավարությունն արտակարգ հանդիպում անցկացնի Ուկրաինայի հետ ԵՄ-ի կողմից Ասոցացման պայամանգրի ստորագրման հարցում փոխզիջումային տարբերակ գտնելու համար», — գրում է իտալական թերթի խմբագիրը:
Corriere della Sera-ն նշում է, որ Եվրամիությունը ռուսական ճնշմանը փորձում է հակադրել Վիլնյուսում Ասոցացման պայմանագրի ստորագրումը, որի ժամանակ Ուկրաինային տրամադրվելու են «հստակ հնարավորություններ և իրական համերաշխություն է հայտնվելու»: Այս մասին մասնավորապես ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: