Եվրամայդանում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք երեկոյան անց են կացրել պարապմունքներ: Այս մասին հայտնում է news.liga.net-ը: Ցուցարարները պատրաստ են դիմադրել հարձակումներին և մտադիր չեն թույլ տալ այսօրվա դեպքերի կրկնությունը, երբ «Բերկուտ» հատուկջոկատայինները ուժով ցրել էին Անկախության հրապարակի խաղաղ բողոքի ակցիան: