տուն Քաղաքական Միջազգային Եվրամայդանի ակտիվիստները գրոհում են Կիեւի դատախազության վրա

Եվրամայդանի ակտիվիստները գրոհում են Կիեւի դատախազության վրա

61
0

14428311

Եվրամայդանի՝ շուրջ 20 ակտիվիստներ գրոհում են Կիեւի դատախազության շենքի վրա։ Այս մասին հաղորդում է «Ուկրաինական նորություններ» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով մայրաքաղաքի դատախազության մամուլի ծառայության ղեկավար Ալյոնա Յախնոյին։

«Նրանք ջանում են ներս մտնել»,- ասել է Յախնոն։ Ցուցարարները պահանջում են վերահսկող մարմնի լյուստրացիա անցկացնել։ Դատախազության շենքը, ըստ Ալյոնա Յախնոյի, պաշտպանում են «Աջ սեկտորի» ակտիվիստները։ Հակառակորդ երկու կողմերի միջեւ լինում են բախումներ, բայց զենք կամ Մոլոտովի կոկտեյլներ չեն գործածում։