Կիևի Եվրամայդանի ցուցարարները հրապարակում վրաններ են տեղադրել: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Հիմնականում վրանները տեղադրվել են բեմի շուրջը, մի քանիսն էլ՝ Ուկրաինայի արհմիությունների ֆեդերացիայի շենքի մոտ:
Ակտիվիստերը խարույկներ են վառել հրապարակում: Արհմիությունների շենքում նրանց սնունդ և տաք ըմպելիքներ են մատակարարում: