տուն Լուրեր Եվրամայդանը կհաղթի. Ստեփան Գրիգորյան

Եվրամայդանը կհաղթի. Ստեփան Գրիգորյան

303
0

8A2EC7EE-9D63-4133-9AA5-89EB8C08BD81_mw1024_n_s

Վերջին օրերին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են  Կիևում ընթացող իրադարձությունները: Հասկանալի է, որ Ուկրաինայի իշխանությունները, ժամանակ ձգելով, որևէ լուծման չեն հասնի:

Կիևի Եվրամայդանում ընթացող իրադարձությունների մասին AraratNews.am-ը զրուցեց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ:

«Ուկրաինայում լուրջ պայքար է գնում եվրոպական ապագայի համար: Ուկրաինան գտնվում է  Եվրոպայի կենտրոնում, և հասկանալի է, որ նա ավելի շատ կապված է այդ տարածաշրջանի հետ: Զարմանալի է, որ Ուկրաինայի այն մարզերը, որոնք հարևան են Ռուսաստանին, այս տեսանկյունից ևս, կարծես ավելի եվրոպամետ են»,-ասաց քաղաքագետը:

Ստեփան Գրիգորյանը կարևորում է այն հանգամանքը, որ երբ Ուկրաինայի նախագահը հայտարարեց Ասոցացման համաձայնագրին չմիանալու մասին, այդ երկրի քաղաքացիական հասարակությունը ոտքի կանգնեց. «Շատ կարևոր է, որ այդ որոշումից հետո միանգամից ոտքի կանգնեցին հասարակական կազմակերպությունները և ակտիվիստները: Այս ամենին, ճիշտ է ուշացած, սակայն միացան նաև ընդդիմադիր կուսակցությունները։ Իսկ մենք գիտենք, որ Ուկրաինայի ընդդիմադիր դաշտը բավական համախմբված է»: Քաղաքագետը կարծում է, որ իշխանությունները տեսնելով այս պայքարը չեն դիմի ուժային մեթոդների, քանի որ հասկացել են` այդ կերպ նրանք հաջողության չեն հասնի: Այստեղ իր դերը խաղաց նաև միջազգային հանրության արձագանքը.«Ուկրաինայի իշխանությունները հասկացել են, որ ուժային մեթոդը անհաջողությամբ կպսակվի և դրան կհետևեն որոշ պաշտոնայներին պատասխանատվության ենթարկելը, բացի այդ ԱՄՆ-ն և Եվրոպան ևս հասկացրին Յանուկովիչին, որ իրենք անթույլատրելի են համարում ուժի կիրառումը, իսկ այն, որ Յանուկովիչը չի ցանկանում հայտնվել Բելոռուսիայի նախագահի կարգավիճակում, դա փաստ է»,-ասաց Ստեփան Գրիգորյանը հավելելով, որ ինքը համոզված է  Եվրամայդանում ծավալված շարժման հաղթանակի մեջ. «Ես համոզված եմ, որ այդ շարժումը հաղթանակով կպսակվի»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here