տուն Քաղաքական Միջազգային Եվրահանձնաժողովը Ուկրաինայից հստակ դիրքորոշում է պահանջում եվրաինտեգրման հարցում

Եվրահանձնաժողովը Ուկրաինայից հստակ դիրքորոշում է պահանջում եվրաինտեգրման հարցում

178
0

UKRAINE-EU-RUSSIA-POLITICS-DEMO

Եվրահանձնաժողովը դադարեցնում է շփումը Ուկրաինայի կառավարության հետ, մինչև Կիևը իր վրա ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու պատասխանատվություն կվերցնի: Այս մասին հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Պետեր Ստանոն և Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է, որ իրենք Ֆյուլեի և Արբուզովի հինգշաբթի կայացած հանդիպման արդյունքում ուկրաինական կողմից հարցերի պատասխաններ չեն ստացել:

«Հինգշաբթի օրը սկսված գործընթացը շարունակելու անհրաժեշտություն չկա: Մենք այն կվերսկսենք, երբ ուկրաինական կողմից ակնհայտ պարտավորություններ կլինեն»,-հայտնել է Ստանոն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here