Եվրահանձնաժողովը մտահոգված է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հացադուլի փաստով, ով այժմ գտնվում է բանտում՝ պաշտոնավարման տարիներին թույլ տված չարաշահումների համար: Այս մասին հաղորդում է «Ուկրինֆորմ-»-ը:
«Մենք դա (հացադուլի փաստը — խմբ.) ընդունել ենք ի գիտություն: Մեր մտահոգությունն ենք հայտնում այդ կապակցությամբ: Այս պահին սա այն ամենն է, ինչ կարելի է ասել»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի օգնական Մայա Կոսյաիչը, հավելելով, որ ԵՄ-ն չի փոխել իր դիրքորոշումն այս հարցով, և կոչ է անում Ուկրաինային ազատ արձակել Տիմոշենկոյին: Կասյանիչը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն ուժի մեջ է թողել Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու առաջարկը: