տուն Քաղաքական Եվրախորհրդարանը կողմ է քվերակել ԵՄ գերատեսչություններին և ծրագրերին Հայաստանի հասանելիության օգտին

Եվրախորհրդարանը կողմ է քվերակել ԵՄ գերատեսչություններին և ծրագրերին Հայաստանի հասանելիության օգտին

230
0

Armeniya-ratifitsirovala-soglashenie-s-ES-ob-uproshchennom-vizovom-rezhime-Armeniya-i-ES

Եվրոպական խորհրդարանը համաձայնել է թույլ տալ Հայաստանին՝ մասնակցել Եվրամիության ծրագրերին` հավանություն տալով պատգամավոր Թոմաշ Պորեբայի նախագծին: Այս մասին հաղորդում է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպութոյւնը:

«Սա առաջին նշանակալի քայլն է Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ ընդունված Հայաստան — ԵՄ հռչակագրից հետո», — ասվում է հայտարարության մեջ: Հայաստանի հնարավորություն կստանա մասնակցելու մշակութային, կրթական, բնապահպանական և գիտական մի շարք միջազգային ծրագրերի: Իսկ Հայաստանի պետական պաշտոնյաները կինտեգրվեն ԵՄ այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությունը, առողջապահությունը և բնապահպանությունը:

«ԵՄ գերատեսչություններին և ծրագրերին Հայաստանի հասանելիությունը շատ որոշակի քայլ է ճիշտ ուղղությամբ, որը թույլ կտա Հայաստանին՝ ստանալ կենսական նշանակություն ունեցող ֆինանսական և վարչական օգուտներ երկրի արդիականացման համար», — հայտարարել է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» խմբի նախագահ Մայքլ Քամբեքը: Եվրախորհրդարանի հայտարարության մեջ ասվում է, որ այդպիսի խնդրանքով դիմել էր Հայաստանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ից Հայաստանը հրաժարվել է ԵՄ-ի հետ ստորագրել ասոցացման մասին համաձայնագիրը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here