տուն Քաղաքական Միջազգային Եվրագոտում գնանկումը սպառնում է անդամ երկրների տնտեսություններին

Եվրագոտում գնանկումը սպառնում է անդամ երկրների տնտեսություններին

107
0

Pound-To-Euro-Exchange-Rate1

Եվրագոտում գնանկումը մարտին կազմել է 0,5%, ինչը լուրջ անհանգստություն է առաջացրել եվրոպացի պաշտոնյաների շրջանում: Այս մասին հաղորդում է BBC-ն Սա ամենացածր ցուցանիշն է 2009 թվականի նոյեմբերից, և 0,2%-ով քիչ է փետրվարյան ցուցանիշից:

Այս թիվը զգալի ցածր է Եվրոպական կենտրոնական բանկի կանխատեսումից, որը կանխատեսել էր 2 տոկոսանոց գնանկում: Վեցերորդ ամիսն անընդմեջ եվրագոտում նկատվում է գների անկում 1%-ից ցածր: Նման ցածր գնանկումը մեծացրել է փորձագետների մտավախությունը, որ եվրագոտու շատ երկրներ կարող են լուրջ խնդիրներ ունենալ: