տուն Տնտեսական Եվս 2 ընկերություն ցանկանում են կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ դառնալ

Եվս 2 ընկերություն ցանկանում են կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ դառնալ

159
0

«ԱՄՈՒՆԴԻ» ընկերությունը այսօր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հետ դիմել է ՀՀ Կենտրոնական բանկին` ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն ստեղծելու և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար: Այս մասին ասվում է ԿԲ տարածած հաղորդագրությունում: Ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն ստեղծելու և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար այսօր ԿԲ է դիմել նաև «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը «Տալանքս» խմբի անդամ՝ «Տալանքս ասեթ մենեջմենթ» ընկերության հետ:

Նշենք, որ ներդրումային ֆոնդերի կառավարիչները 2014 թ. հունվարի 1-ից պարտադիր կուտակային կեսաթոշակային միջոցները կառավարող ընկերություններ են: 1974 թ. հետո ծնված յուրքանչյուր աշխատող պարտավոր է ընտրել իր համար կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here