Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը այսօր կայացած նիստի ժամանակ հայտարարել է «Ռեգիոնների կուսակցությունից» 6 պատգամավորների հեռանալու մասին։ Հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Ավելի ուշ խորհրդարանի փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին հայտնել է, որ ևս 6 պատգամավորներ լքել են «Ռեգիոնների կուսակցությունը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեգիոնների կուսակցությունը» կորցրել էր 39 պատգամավոր, որոնք իրենց աջակցությունն էին հայտնել ժողովրդին։