Բրիտանական «Legatum Institute» վերլուծական կենտրոնը հրապարակել է 2019 թ. աշխարհի բարեկեցիկ երկրների վարկանշային ցուցակը (Prosperity Index): Մեր երկիրն այժմ 61-րդն է՝ 27 կետով բարելավելով նախորդ տարվա դիրքերը:
Տարածաշրջանի երկրներից Հայաստանը զիջում է միայն Վրաստանին (53-րդ տեղ), բայց գերազանցում է Ռուսաստանին (74), Թուրքիային (91), Ադրբեջանին (92) և Իրանին (119): Հետխորհրդային պետությունների շրջանում ամենաբարձր հորիզանականներում Բալթյան երկրներն են. Էստոնիան 21-րդ տեղում է, Լիտվան՝ 33, Լատվիան՝ 35:
Ամենաբարեկեցիկ երկրների լավագույն եռյակում են՝ Դանիան, Նորվեգիան և Շվեյցարիան:
Վարկանշային աղյուսակի հեղինակները սահմանել են 9 չափանիշ, որոնց թվում են՝ տնտեսության զարգացման մակարդակը, բիզնես միջավայրը, պետական կառավարման արդյունավետությունը, կրթության, առողջապահության, անվտանգության և անձնական ազատության վիճակը, ինչպես նաև սոցիալական կապիտալի և բնապահպանական միջավայրի զարգացման մակարդակը: