Եվս մեկ հեղինակավոր կառույց՝ ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) բարձր է գնահատել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը:
«Ողջունում ենք այն փաստը, որ Կոնգրեսը «ցեղասպանություն» ճանաչեց սարսափելի չարագործությունները, որոնք Օսմանյան կայսրությունն իր գոյության վերջին տարիներին իրագործել էր հայերի եւ այլ կրոնական փոքրամասնությունների դեմ»,-ընդգծել է USCIRF-ի հանձնակատար Քրիսթինա Արիագան: