Ինչպես հայտնի է, որ դեկտեմբերի 5-ին կայացած գործադիրի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է ուսումնասիրել խնդիրը՝ ընդգծելով, որ աջ ղեկով մեքենաների ղեկի փոփոխումը ձախի չի լուծում հարցը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը հույս էր հայտնել, որ ղեկի փոփոխության գործընթացը Հայաստանում կազմակերպելը հնարավորություն կտա մեր արհեստավորներին որոշակի գումար աշխատել:
Կառավարությունը չի փոխել դիրքորոշումը աջակողմյան ղեկով ավտոմեքենաների շահագործման հարցում: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջիկա երեք ամիսներին ՀՀ ներկրված աջ ղեկով մեքենաների շահագործումը թույլատրելի կլինի միայն ղեկը ձախակողմյան դարձնելուց հետո:
Մանրամասները՝ տեսանյութում: