տուն Հասարակություն Եվս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր ձեւաչափին

Եվս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր ձեւաչափին

289
0

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող եւս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր ձեւաչափին:

Զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը: Զինծառայողներին տրվում է ճաշատեսակների ընտրության հնարավորություն, սնունդը բազմազան է եւ սննդարար։ Զորամասում սննդի մատակարարման նոր կարգին հետեւել եւ ճաշացանկին ծանոթացել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը: