տուն Հասարակություն Մշակույթ Եվս հինգ տարածք ներառվեց մշակութային տարածքների ցանկում

Եվս հինգ տարածք ներառվեց մշակութային տարածքների ցանկում

210
0

Այսօր ՀՀ Կառավարության նիստում որոշում ընդունվեց Հայաստանի ևս 5 տարածք ներառել մշակութային տարածքների ցանկում:

Դրանք հետևյալ տարածքներն են.

Մեղրի քաղաքը (նախկին անվանումը՝ Արևիք գավառ), Արագածոտնի մարզի Աշնակ գյուղը, Գորիս քաղաքը, Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղը եւ Արարատի մարզի Վերին Դվին գյուղը:

Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի նպատակը մշակութային տարածքների առկա ցանկի թարմացումն ու համալրումն է, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետի պահանջով և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցելու նպատակով ներկայացվող ՀՀ հայտերում ներառվող տեղեկատվությունը թարմացնելու, ցանկերը նոր տարրերով համալրելու անհրաժեշտությամբ:

Նշենք, որ 2012 թվականի մարտի 1-ին հաստատվել է «Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները և մշակութային տարածքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության N 241-Ն որոշումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here