տուն Քաղաքական Հայաստան Եվս երկու չվերթ. ՀՀ–ից ոչ բոլորը կկարողանան մեկնել Սոչի ու Եկատերինբուրգ

Եվս երկու չվերթ. ՀՀ–ից ոչ բոլորը կկարողանան մեկնել Սոչի ու Եկատերինբուրգ

306
0

Ռուսաստան մեկնելու համար պետք է նախապես գրանցվել, որովհետև ցուցակներ ձևավորվելու են գրանցումների հիման վրա։

 Հայաստանից Ռուսաստան ևս երկու չվերթ կկայանա, մեկը` Սոչիի ուղղությամբ, մյուսը` Եկատերինբուրգի։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը։

 

Երևան–Սոչի թռիչքը նախատեսված է հուլիսի 17-ին, իսկ Երևան–Եկատերինբուրգը` հուլիսի 19-ին։ Երկու չվերթերի ժամերն էլ դեռ ճշտվում են։

Երևան–Սոչի չվերթից կարող են օգտվել միայն Կրասնոդարի երկրամասի, Ադիգեայի Հանրապետության, Վորոնեժի մարզի, Ռոստովի մարզի, Կալմիկիայի Հանրապետության, Ստավրոպոլի երկրամասի, Աստրախանի մարզի, Վոլգոգրադի մարզի, Կարաչայ-Չերքեզական Հանրապետության, Ղրիմի Հանրապետության, Սևաստոպոլի բնակիչները։

Երևան–Եկատերինբուրգ չվերթը նախատեսված է Սվերդլովսկի մարզի, Չելյաբինսկի մարզի, Կուրգանի մարզի, Տյումենի մարզի, Պերմի երկրամասի, Բաշկորտոստանի Հանրապետության, Խանտի Մանսիսկի ինքնավար շրջանի, Կոմի Հանրապետության, Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի բնակիչների համար:

Գրանցվելու համար պետք է գրանցվել այստեղ։ Տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կձևավորվեն գրանցումների հիման վրա։