Եվս երկու մահ ենք ունեցել, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ երեկ ունեցել են 685 թեստ, որից դրական է եղել 28-ը։ Նա ասաց, որ առաջին անգամ դրական դեպքերը գրեթե կրկնակի ավելի քիչ են, քան՝ առողջացած դեպքերը։ Վարչապետի խոսքով՝ երեկվա դրությամբ՝ 54 առողջացման դեպք է գրանցվել: