տուն Քաղաքական Միջազգային Եվլեում կրկին այրել են տոնական ծղոտե այծին (լուսանկարներ, տեսանյութ)

Եվլեում կրկին այրել են տոնական ծղոտե այծին (լուսանկարներ, տեսանյութ)

314
0

216189_506x285

Երեկ գիշերը կրկին այրել են Եվլե քաղաքում ավանդաբար տեղադրվող Ծննդյան տոներին նվիրվող ծղոտե հսկայական այծին: Սովորաբար այծի ծղոտե արձանը չի մնում մինչև Ծննդյան տոները, քանի որ այրվում է հրավառության սիրահարների կողմից: Ամեն տարի բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում այն բանի համար, թե արդյո՞ք այծը «կենդանի կմնա» մինչև Ծննդյան տոները:

Եվլեի այծի արձանն առաջին անգամ տեղադրվել է 47 տարի առաջ: Այն ունի 13 մետր բարձրություն և 7 մետր լայնություն: Այծը միայն 12 անգամ է հասել  մինչև բուն տոները: Մյուս դեպքերում անհայտ անձինք այրել են այն մինչև դեկտեմբերի 25-ը: Քաղաքային իշխանությունները փորձում են կատարելագործել այծի պաշտպանության համակարգը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here