տուն ժամանց Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է 30-ամյա կնոջ հետ. ով է նա (լուսանկարներ)

Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է 30-ամյա կնոջ հետ. ով է նա (լուսանկարներ)

540
0

Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդայի»՝ հումորիստ Եվգենի Պետրոսյանը դեկտեմբերի սկզբին ամուսնացել է իր օգնականի՝ 30-ամյա Տատյանա Բրուխունովայի հետ։

Այս տեղեկությունը հայտնել են հումորիստի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներից։

Պետրոսյանն ու Բրուխունովան ծանոթացել են մի քանի տարի առաջ։ Տուլայից ժամանած աղջիկը սկզբում զբաղվել է Պետրոսյանի նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի կայքով։ Այժմ նա Պետրոսյանի աջ ձեռքն է եւ տնօրենը։

Բրուխունովան «Ինսթագրամ»-ի իր էջում տեղադրել է սպիտակ քաջվարդերով հարսանեկան ծաղկեփնջի լուսանկար՝ մակագրելով, որ հոգեկան մտերմությունը Պետրոսյանի հետ սկսվել է դեռ 6-7 տարի առաջ։