տուն Հասարակություն Ես և մեր աշխատակազմը գործողություններ ենք արել, որ որևէ քաղաքապետի մտքով չէր...

Ես և մեր աշխատակազմը գործողություններ ենք արել, որ որևէ քաղաքապետի մտքով չէր կարող անցնել

217
0

Ես և քաղաքապետարանի աշխատակազմն այնպիսի գործողություններ ենք արել, որ երբևիցե որևէ քաղաքապետի մտքով չէր կարող անցնել: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Որևէ քաղաքապետ մոտիկ չի եկել գովազդներին, որովհետև դա ինչ-որ մարդկանց գովազդներն է, մոտիկ չի եկել սրճարաններին, որովհետև դա իշխանության ներկայացուցիչների սրճարաններ են, մոտիկ չեն եկել տարբեր տիպի ապօրինի շինություններին, որովհետև դրանք ինչ-որ մարդու հորեղբոր տղայի շինությունն են: Մոտիկ չեն եկել մանկապարտեզներին, որոնք վերցրել են թաղապետները, նրանց բարեկամները: Մենք այսօր դրանք հետ ենք բերում»,- ասաց քաղաքապետը:

Մարությանի խոսքով՝ այսօր 5600 քմ տարածք հետ են բերել․ «Եվ այսօր մենք հետ ենք բերել բավականին մեծ քանակությամբ տարածքներ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here