Ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, չեմ հետևում: Այս մասին այսօր իր գործով դատական նիստից առաջ ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը`պատասխանելով լրագրողի այն հարցին, թե, իր կարծիքով, ինչու աշխատանքից ազատվեց Վալերի Օսիպյանը:
Ինչ վերաբերում է իրեն առաջադրված մեղադրանքին, Լևոն Երանոսյանն ասաց, որ մեղադրանքը չի ընդունում. «Էլի չեմ ընդունում»:
Հարցին, թե նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ շփումներ ունեցե՞լ է. «Այո, շատ լավ մարդ, շատ լավ գեներալ»,- ասաց Երանոսյանը՝ չմեկնաբանելով ինքնասպանության վարկածը: