տուն Քաղաքական Ես փաստաբան չեմ. դեսպանը՝ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու մասին

Ես փաստաբան չեմ. դեսպանը՝ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու մասին

241
0

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին կայացել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ամփոփիչ մամուլի ասուլիսը: Ի թիվս մի շարք թեմաների, դեսպանն անդրադարձել է նաև Հայաստանում քրեական գործերով անցնող մի խումբ նախկին պաշտոնյաների՝ Ռուսաստանում գտնվելու մասին հարցին:

Լրագրողներից մեկի դիտարկմամբ, գոյություն ունի տեսակետ, ըստ որի՝ Ռուսաստանը որոշակիորեն «խոչընդոտում է Մարտի 1 գործի բացահայտմանը» և պաշտպանում է այդ գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«Ինձ համար դա ոչ թե քաղաքական, այլ իրավական հարց է, և դրան հենց այդ կերպ էլ պետք է վերաբերվել: Երկու երկրներում էլ կան իրավաբանական գործիքներ, կոնվենցիաներ, օրենսդրական նորմեր: Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազության մասնագետները համագործակցում են: Թողնենք այդ հարցը իրենց իրավասության ներքո»,-հայտարարել է Սերգեյ Կոպիրկինը:

Հարցին, թե պաշտպանո՞ւմ է դեսպանը Քոչարյանը, ռուսաստանցի դիվանագետը հայտարարել է, որ ինքը փաստաբան չէ: