RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է ռուսական ԶԼՄ-ներում իր մասին շրջանառվող այն լուրերին, թե ինքը շտապ կարգով հոսպիտալացվել է:
«Ամանորյա արձակուրդից դեռ չվերադարձած՝ ԶԼՄ-ների տարածած այն հաղորդագրությունների կապակցությամբ, թե ես սրտի կաթված ունեմ, հայտարարում եմ, որ սրտի կաթված չունեմ և չեմ կարող ունենալ այն պարզ պատճառով, որ ես սիրտ չունեմ»,- գրել է Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում:
Նշենք, որ ռուսական լրատվամիջոցների, մասնավորապես, Mash տեղեկատվական հարթակի տեղեկացմամբ, Russua Today լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը շտապ կարգով հոսպիտալացվել էր: Նա իրեն վատ էր զգացել ՌԴ նախագահի աշխատակազմի շենքում խորհրդակցության ժամանակ: