Հոլանդիայի հավաքականի առաջատար Արյեն Ռոբենը խոստովանել է, որ մի շարք դրվագներում անպարկեշտ պահվածք է թույլ տվել Մուդնիալ 2014-ի 1/8 եզրափակչում, որում հոլանդացիները 2։1 հաշվով հաղթել են Մեքսիկային։
Մասնավորապես նա նշել է, որ սիմուլյացիայի է դիմել, երբ փորձել է մրցավարին ապացուցել, որ իր դեմ խախտում է եղել։ «Պետք է ներողություն խնդրեմ։ Երկրորդ խաղակեսում 11-մետրանոց կար, սակայն առաջինում ես «սուզվել էի»։ Ես այդպես չպետք է վարվեի։ Սովորաբար ես վստահ եմ մոտենում 11-մետրանոցներն իրացնելիս, սակայն այս անգամ որոշում պետք է կայացնեի։ Ես ինձ հարմար էի զգում, սակայն Հունտելարին այն ավելի էր պետք։ Նա վաստակել է դա։ Ես հազիվ եմ ինձ պահում՝ հույզերից չարտասվելու համար։ Մենք ցանկանում էինք հաղթել, պայքարում էինք միասին։ Ես հպարտ եմ այս երիտասարդ թիմով», — ասել է Ռոբենը։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։