Հայաստանի Հանրապետության զինդատախազ, գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը սեպտեմբերի 27-ին ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումներ ունեցավ:
Լրագրողների հետ ճեպազրույցում Կոստանյանը հերքեց տեսակետը, թե իր թեկնածության առաջքաշումը կապ ուներ Սյունիքի նախկին մարզպետի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման հետ: Նա նշեց, որ կատարել է իր ծառայողական պարտականությունները:
Թեկնածուն նաև նշեց, որ թյուր են իր և Աղվան Հովսեփյանի հարաբերությունների լարվածության մասին լուրերը:
Հարցին, թե ո՞ւմ է պատկերացնում իր նախկին պաշտոնում՝ Կոստանյանը դժվարացավ պատասխանել: Դիտարկմանը, թե՝ ինչպե՞ս է հեռանալու, դուռը կհամբուրի՞, նա նշեց, որ պաշտոնը թողնելիս չի պատրաստվում ոչ մի բան համբուրել:
Աղբյուր` 1in.am