տուն Սպորտ Ես չեմ հեռանա Սիթիից. Գվարդիոլա

Ես չեմ հեռանա Սիթիից. Գվարդիոլա

151
0

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ չի հեռանա ակումբից, եթե նույնիսկ թիմը հայտնվի ցածր լիգաներում, տեղեկացնում է Daily Mail-ը:

«Ես չեմ լքի իմ թիմը. դա անհնար է: Սա մի ընտանիք է, որտեղ բոլորը հարգում են միմյանց:

Չեմ պատրաստվում ակումբին թողնել նման բարդ իրավիճակում: Ես կմարզեմ թինը, եթե հայտնվենք՝ 2-րդ, 3-րդ, կամ 4-րդ լիգայում:

Մենք պետք է միավորվենք և միասին դիմակայենք բոլոր խնդիրներին»,-ասել է Գվարդիոլան:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն թիմին արգելել է հաջորդ երկու մրցաշրջաններում Եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից։ Բացի այդ, «քաղաքացիների» նկատմամբ տուգանք է սահմանվել 30 մլն եվրոյի չափով։

ArmSport.am