Քաղաքապետ Հայկ Մարությանը Չեխիայի Հանրապետության քաղաքացի չի եղել։ Այս մասի ն նա հայտնել է այսօրվա ճեպազրույցի ընթացքում։
«Ես ՀՀ քաղաքացի եմ, Չեխիայի Հանրապետության քաղացի չեմ», — ասաց քաղաքապետը։
Հարցին, թե ի՞նչ իրավահարաբերությունների մեջ է Չեխիայի Հանրապետության հետ, գուցե ունի կացության թույլտվություն, Մարությանն ասաց.
«Դե ասացի՝ Չեխիայի Հանրապետության քաղաքացի չեմ, մնացած հարցերը, կարծում եմ, իմ անձնական հարցն է»: