տուն Սպորտ Ես չգիտեմ, թե որքան գումար ունեմ հաշվեհամարիս. Կրիշտիանո Ռոնալդու

Ես չգիտեմ, թե որքան գումար ունեմ հաշվեհամարիս. Կրիշտիանո Ռոնալդու

97
0

1396872620_ronaldu

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն նշել է, որ ինքը չի հետևում իր բանկային հաշվեհամարի վրա կուտակված գումարներին: Նրա խոսքերով` ինքը նույնիսկ չգիտի, թե որքան գումար ունի իր հաշվեհամարին:

«Եթե անկեղծ լինեմ, ապա չգիտեմ, թե ինչքան գումար ունեմ: Իմ շարժառիթը հարստահարվելու մոլուցքը չէ: Կարիերայիս սկզբում ես ուշադիր հետևում էի, թե որքան է հաշվեհամարի մնացորդը, սակայն հետագայում դադարեցի դա անել: Իմ առջև խնդիր չեմ դնում՝ ինչքան հնարավոր է շատ գումար աշխատել, չնայած, որ մեծացել եմ աղքատ ընտանիքում», — ասել է նա: