տուն Սպորտ Ես ուզում եմ առաջինը լինել ռմբարկուների ցուցակում․ Հոլանդ

Ես ուզում եմ առաջինը լինել ռմբարկուների ցուցակում․ Հոլանդ

257
0

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, ամփոփելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի հետ հանդիպման արդյունքները, ասաց, որ ցանկանում է դառնալ մրցաշարի լավագույն ռմբարկուն: Ինչպես հատնում է armsport.am, հանդիպումը կայացել է Դորտմունդում և ավարտվել 2:1 հաշվով ՝ հօգուտ տանտերերի, իսկ Հոլանդը խփել է իր թիմի երկու գոլերը:

«Ես ուզում եմ առաջինը լինել ռմբարկուների ցուցակում: Ինչ վերաբերում է երկրորդ գոլին, ես երկար չմտածեցի, պարզապես օգտվեցի այդ պահից: Սրանք այն պահերն են, որոնց համար աշխատում ենք: Սա ֆանտաստիկ է», — Հոլանդին մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: