տուն Քաղաքական Միջազգային Ես ոչ մի տեղ չեմ գնում, ես գալիս եմ ձեզ մոտ. Բիձինա...

Ես ոչ մի տեղ չեմ գնում, ես գալիս եմ ձեզ մոտ. Բիձինա Իվանիշվիլի

238
0

764485860

Գորիում կայացած նախընրական քարոզչության ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խոսել է իր ապագայի մասին` ասելով, որ ինքը ոչ մի տեղ էլ չ գնում, այլ գալիս է ժողովրդի մոտ: Նախագահական ընտրություններին ընդառաջ այստեղ նա մասնակցում է իր կուսակցության թեկնածուի նախընտրական քարոզչությանը:

«Հաճախ ասում են, որ ես ինչ-որ տեղ եմ գնում: Ես ոչ մի տեղ էլ չեմ հեռանում, գալիս եմ Ձեզ մոտ, որպեսզի միավորեմ վրացական ժողովրդին մեկ բռունցքի մեջ: Խոստանում եմ, որ 20 տարվա ընթացքում մեկս մյուսին աջակցելու դեպքում կարող ենք կառուցել եվրոական երկիր: 20 տարին մեծ ժամկետ չէ, քանի որ մյուս երկրները դրա համար հարյուրավոր տարիներ են ծախսել, սակայն ես գիտեմ ձեր տրամադրությունները, հնարավորությունները: Հավատում եմ, որ մեր երկիրը կդառնա եվրոպական և ժողովրդավարական երկիր: Դուք կտեսնեք, որ հաջորդ տարվանից կսկսվի տնտեսական զարգացումը և շուտով երկիրը կգնա այնպես, որ ամեն հաջորդ օրն ավելի լավը կլինի այսօրվանից», — ասել է Իվանիշվիլին: Այս մասին հաղորդում է Gruziya-online-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here