տուն Քաղաքական Հայաստան Ես ոչ մեկի մարդը չեմ եղել, գործարարությամբ չեմ զբաղվել, մութ գործարքներում երբեք...

Ես ոչ մեկի մարդը չեմ եղել, գործարարությամբ չեմ զբաղվել, մութ գործարքներում երբեք ընդգրկված չեմ եղել. Արթուր Գոյունյան

303
0

Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներում, որոնք նախատեսված են 5346 անձի պահպանման համար, ներկայումս կա 2230-ի դատապարտված և կալանավորված անձ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։ Այս մասին հաղորդում է armdaily.am-ը:

Նրա դիտարկմամբ՝ 1028-ը կալանավոր են, իսկ 1202-ը` դատապարտյալ։

«Այսինքն՝ լուծված է տարիներ շարունակ ոլորտի առավել խնդրահարույց հարցերից մեկը, այն է՝ ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածության խնդիրը։ ՔԿ ծառայությունը բաղկացած է 2183 հաստիքային միավորից, որից 200-ը կենտրոնական մարմնում, 1893-ը՝ ՔԿՀ-ներում։ Հաստիքներից 140-ն այսօրվա դրությամբ թափուր են»։

Գոյունյանը նշեց, որ ՔԿԾ պետի պաշտոնը ստանձնելու առաջարկը ստացել է արդարադատության նախարարից, իր առջև պահանջ է դրվել իրականացնել արմատական բարեփոխումներ, դատապարտյալների և կալանավորների պահման պայմանների, սննդի որակի բարելավում, բժշկական սպասարկման ոլորտի արդիանակացում, կարգապահության բարձրացում, կոռուպցիոն դրսևորումների բացառում, պետական միջոցների ոչ արդյունավետ ծախսման և քրեական ենթամշակութի դեմ պայքարի մղում։

«Համաձայնել եմ ու պատրաստակամություն հայտնել իմ բազմամյա գործը ծառայեցնել հիշյալ խնդիրների լուծման ուղղությամբ։ Նախապես փարատեմ նաև մի շարք կասկածներ. իմ անձը և նախկին պաշտոնները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ իմ ներկա գործունեության վրա։ Ես ոչ մեկի մարդը չեմ եղել, ես գործի մարդ եմ։ Կաշկանդվածություն չեմ ունեցել և չեմ կարող ունենալ, քանի որ իմ բնույթով այդպիսին չեմ և չեմ կարծում, որ կյանքի շուրջ 50 տարին բոլորած անձը կարող է փոխվել դեպի վատը։ Գործարարությամբ չեմ զբաղվել, մութ գործարքներում երբեք ընդգրկված չեմ եղել, որպես բազմազավակ ծնող և թոռների պապ՝ ցանկություն էլ չունեմ ներքաշվելու այսպես կոչված՝ մութ գործարքներում և արատավորելու իմ անունը»,- ասաց նա։