տուն Լուրեր Ես նրա մոտ մանկական բաներ եմ նկատում.ՀԱԿ պատգամավորը Հրայր Թովմասյանի մասին

Ես նրա մոտ մանկական բաներ եմ նկատում.ՀԱԿ պատգամավորը Հրայր Թովմասյանի մասին

368
0

anc-Aram-Manukyan (1)

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը  «ոչ նորմալ» է որակել կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգին անցնելու կառավարության որոշումը: «Վարչապետն ուզում է ապահով ծերություն ապահովել մեզ համար, բայց ես կարող ա չեմ ուզում, կարող ա 5 տարի հետո գնում եմ Հայաստանից»,- նշել է պատգամավորը:Մանուկյանը հայտարարել է, որ բյուջեի նախագծին դեմ է քվեարկելու: «Բյուջե չկա, նրանց համար մեկ ա, քյաբաբից ու խաշից այն կողմ իրանց կյանքը չեն պատկերացնում, Երևանի ռեստորանները երբեք դատարկ չեն լինում, մի խավ կա, որ միշտ ուտում է ու ուտում, նրանք ոչ թերթ են կարդում, ոչ ռադիո են լսում, որ տեսնեն ինչ է երկրում կատարվում, նրանք չեն մտածում ժողովրդի սոցիալական վիճակի մասին»,- ասել է նա: Անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած  այցին, պատգամավորն ասել է. «Օրենքը հստակ թույլ է տալիս պատգամավորներին անարգել այցելել ցանկացած վայր, աբսուրդ է գնալ կալանավայր, բայց հանդիպել սենյակի հետ»:

Հիշեցնենք, որ երեկ ընդդիմադիր պատգամավորները փորձել էին տեսակցել նոյեմբերի 5-ին Կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների գործով կալանավորվածներին, սակայն նրանց դարձյալ թույլ չէին տվել:«Դա Հրայր Թովմասյանի կամակորության դրսևորումն է, չնայած երեկ խորհրդարանում իրեն շատ վատ էր պահում, ես նրա մոտ մանկական բաներ եմ նկատում, ինչքան ջահել են, այնքան քծնանքը շատ է»,- նշել է ՀԱԿ պատգամավորը:

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here