Դերասան Հովհաննես Ազոյանը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ բողոքի ալիք են բարձրացրել: «Ես նրանց կողքին եմ, կիսում եմ նրանց դժգոհությունը, անհանգստությունը, նրանց կարծիքը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Դերասանը կարծում է, որ դա բավականին լավ ու հետաքրքիր ծրագիր է, որը պետք է շուտ կիրառվեր Հայաստանում, բայց մեր իշխանությունները չեն վայելում հասարակության վստահությունը: «Ես կողմ եմ այս նախագծին միայն այն դեպքում, եթե անձնական երաշխավոր լինի, վարչապետը կամ Նախագահը երաշխավորություն հանձն առնեն, որ այդ գումարները չեն անհետանա, չեն դառնա 5000 դրամ ու ընտրություններից առաջ բաժանվեն ժողովրդին, ու այդ գումարները չեն օգտագործվի մեր երկրի բարօրության դեմ: Այ` այդ երաշխիքներն են հարկավոր, բայց հասարակությունը մեր իշխանությանը չի վստահում»,-ասաց նա և ավելացրեց. «Մենք պետք է մեր իշխանությանը համոզենք, որ հերիք է` ուտեն մեր…»:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում: