տուն Քաղաքական Միջազգային Ես Ձեր մեծ երկրպագուն եմ. Օբաման` Ֆրանցիսկոս Առաջինին (տեսանյութ)

Ես Ձեր մեծ երկրպագուն եմ. Օբաման` Ֆրանցիսկոս Առաջինին (տեսանյութ)

71
0

DV1694448

Այսօր Վատիկանում կայացել է Հռոմի պապ Ֆրանցսիսկոս Առաջինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջին հանդիպումը: Այս մասին հաղորդում է իտալական Corriere della sera-ն:

Հանդիպման ժամանակ Օբաման շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին ընդունելության համար։ Կողմերը նաև փոխանակել են նվերներ: Հռոմի պապը, մասնավորապես, գիրք է նվիրել Օբամային, իսկ Օբաման` Սպիտակ տան այգում աճող բանջարեղենի սերմեր:

«Մեծ պատիվ է ինձ համար: Ես ձեր մեծ երկրպագուն եմ: Շատ շնորհակալ եմ ընդունելության համար», — ասել է Օբաման հանդիպման ժամանակ: