Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հպարտ է լինել Հայաստանում պատմական այս ժամանակահատվածում: Այս մասին Թանկյանն ասաց հոկտեմբերի 8-ին իր «Gavat» ապրանքանիշի ներկայացման ընթացքում:
![](https://i1.wp.com/ads.caramel.am/logo-new.png?w=640&ssl=1)
«Ես հպարտ եմ լինել Հայաստանում այս պատմական ժամանակահատվածում, երբ բազմաթիվ դրական փոփոխություններ են տեղի ունենում: Այն հայերը, որոնց ես գիտեմ ամբողջ աշխարհում, ցանկանում են վերադառնալ, դառնալ Նոր Հայաստանի մի մասը, մնալ Նոր Հայաստանում»,- ասաց Թանկյանը: