«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն (ICHD)» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանի կինը՝ Գայանե Պողոսյանը, ֆեյսբուքյան իր էջում հայկական տարազով լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներում Թևան և Գայանե Պողոսյաններն իրենց 5 երեխաների հետ են:
Հրապարակված լուսանկարներին կից, Գայանե Պողոսյանը գրել է. «Ես ցանկանում եմ, որ մեր հայ ընտանիքներում ծնվեն բազում զավակներ, և որ «բազմազավակ» եզրույթը մարդկանց մոտ միայն դրականի և արժեքավորի զգացմունքներ արթնացնի։ Ես հպարտ բազմազավակ մայր եմ»:
Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում նույնպես կիսվել է ընտանեկան լուսանկարներով՝ կից գրելով. «Դե, խոսքերն ավելորդ են»:





