տուն Քաղաքական Հայաստան Ես համոզված եմ, որ ՀՀ ժողովուրդը իր լիազորությունները լիարժեք կիրառելու է

Ես համոզված եմ, որ ՀՀ ժողովուրդը իր լիազորությունները լիարժեք կիրառելու է

349
0

«Սահմանադրական հանրաքվեն ՀՀ ժողովրդի ինքնիշխանության գործընթաց է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը` անդրադառնալով Սահմանադրական հանրաքվեի հարցին։ Նա նշեց, որ ԵԽԽՎ-ի տարածած հայտարարութունը ամենևին չի նշանակում, որ նրանք համաձայն չեն այս որոշմանը:

«ԵԽԽՎ անդամ երկրների 95 տոկոսի մոտ գործում է այն կարգավորումը, որոնցով մենք երեկ առաջնորդվել ենք: Այսինքն՝ սահմանադրական նախագիծն ընդունվում է ժողովրդի հաստատումից հետո: Սահմանադրական դատարանի խնդիրը եղել է այն, որ այն միտված է եղել պահպանել Սերժ Սարգսյանի իշխանության երկարակեցությունը:

Եթե հանրաքվեն ընդունվի, դրանից հետո 213 հոդվածը (որը սահմանում է Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը) ինչպես ուզում է փոփոխվի, այլևս նա չի կարող ազդել Սահմանադրական դատարանի կազմի և մնացած խնդիրների վրա: Այս հանրաքվեն ընդամենը սահմանում է ժամկետներ»,- հավելեց Վահագն Հայրապետյանը, համոզմունք հայտնելով, որ ՀՀ ժողովուրդն իր լիազորությունները կկիրառի։ «Ով չի կարողանում ընդունել, որ իշխանությունը ժողովրդինն է, կարող է ընդհանրապես դուրս գալ քաղաքականությունից: Մենք մշտապես ստեղծելու ենք այդ հնարավորությունը, որպեսզի ժողովուրդն իրացնի իր իշխանությունը»,- եզրափակեց պատգամավորը։