տուն Հասարակություն «Ես կամ, ես գործելու եմ» խորագիը կրող լուսանկարների ցուցահանդես` մետրոպոլիտենում

«Ես կամ, ես գործելու եմ» խորագիը կրող լուսանկարների ցուցահանդես` մետրոպոլիտենում

314
0

Ինչպես հայտնի է փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր։

Համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ, ս․թ․ փետրվարի 4-ին ՝ ժամը 14։00-ին, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում տեղի կունենա «Ես կամ, ես գործելու եմ» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացումը։  Այս մասին տեղեկացնում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Խաչատրյանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվելու՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը, ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը ։