տուն Աշխարհ Ես ինձ թագավոր չեմ համարում․ Պուտին

Ես ինձ թագավոր չեմ համարում․ Պուտին

158
0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «20 հարց Պուտինին» ծրագրի շրջանակում հայտարարել է, որ ինքն իրեն թագավոր չի համարում և թագավոր չէ:

«Ես ամեն օր աշխատում եմ, չեմ թագավորում: Թագավորը նստում է, վերևից նայում և ասում. «Ահա ես կհրամայեմ, և այնտեղ նրանք ինչ-որ բան կանեն»: Նա միայն գլխարկ է փորձում և հայելու մեջ նայում: Ես աշխատում եմ ամեն օր», — ասել է Պուտինը:

Պուտինն առաջին անգամ նախագահ է ընտրվել 2000 թվականին, երկրորդ ժամկետում վերընտրվել է 2004 թ.-ին, 2008թ.-ին նա չի առաջադրվել և հետագայում ընտրվել է ևս երկու անգամ ՝ 2012 և 2018 թվականներին: