«Ինձ համար, անկախ նրանից, ով է հայտարարություն անողը, հաճելի չէ ու ճիշտ չէ, ես իմ աչքի գերանը տենսում եմ, հետո նոր եմ ուրիշի չոփը տեսնում՝ ի տարբերություն ուրիշների»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերում որոշ ՀՀԿ-ական պատգամավորների վիրավորական արտահայտություններին:
Անդրադառնալով արտաքին քաղաքական ոլորտին՝ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ տարին վճռորոշ էր արտաքին քաղաքականության մասով: «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր քաղաքականության մեջ երկու կարեւորագույն հիմնասյուներից է ԼՂՀ-ի եւ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը: Այս երկու ոլորտներում էլ մեր կուսակցությունը թե նախագահի, եւ թե խորհրդարանականների մակարդակով հստակ ներկայացրել է դիրքորոշումներ` ԼՂՀ-ն չի կարող ունենալ այլ կարգավիճակ, այն պետք է դառնա դե յուրե անկախ պետություն։ Եվ ԼՂՀ-ն, եւ նրա ժողովուրդը ապացուցել են, որ պատրաստ են ինքնուրույն կառավարել եւ տնօրիել ճակատագիրը»,- ասաց Շարմազանովը: Ինչ վերաբերում է Հայ- թուրքական հարաբերություններին, ապա ըստ ՀՀԿ մամլո խոսնակի՝ դրանք գտնվում են նույն փուլում, իսկ քաղաքական մեծամասնության գնահատականը հետեւյալն է` գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, եւ Թուրքիան տեղ չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացում»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:
Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ նաև այն թերություններին, որոնք առկա են երկրումˋ առանձնացրեց կոռուպցիան, արտագաղթը, արդարության պակասը: ԱԺ փոխխոսնակի խոսքով ընդդիմադիրների քննադատության թիրախ պետք է լինեն առաջին հերթին հենց այս բացերը: